Նատալյա Գերման
Նատալյա Գերման | |
Կուսակցություն՝ | Մոլդովայի լիբերալ-դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Մոլդովայի պետական համալսարան (1991) և Լոնդոնի թագավորական քոլեջ |
Մասնագիտություն՝ | բանասեր, դիվանագետ և քաղաքական գործիչ |
Դավանանք | ուղղափառություն |
Ծննդյան օր | մարտի 20, 1969 (55 տարեկան) |
Ծննդավայր | Քիշնև, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Մոլդովա |
Հայր | Միրչա Սնեգուր |
Պարգևներ | |
Նատալյա Միրչևնա Գերման (մոլդ.՝ Natalia Gherman, ծնվ. մարտի 20 1969, Քիշնև, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ), մոլդովացի քաղաքական գործիչ, Մոլդովայի առաջին նախագահ Միրչա Սնեգուրայի աղջիկը, փոխվարչապետ, արտաքին գործերի և Մոլդովայի եվրոպական ինտեգրման նախարար։ 2015 թվականի հունիսի 22-ից հուլիսի 30-ը Մոլդովայի վարչապետն էր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նատալյա Գերմանը ծնվել է 1969 թվականի մարտի 20-ին Քիշնևում։ Մոլդովայի պետական համալսարանում սովորել է անգլերենի և գերմաներենի բանասիրական ֆակուլտետում։ 1992 թվականին ավարտել է Բուխարեստի Ազգային քաղաքական և վարչական հետազոտությունների դպրոցը։ Նատալյա Գերմանը եղել է Ավստրիայում Մոլդովայի դեսպան, ԵԱՀԿ-ի մշտական ներկայացուցիչ և Վիեննայի այլ միջազգային կազմակերպություններում (2002-2006)։ Որպես դեսպան եղել է Շվեդիայում, Նորվեգիայում և Ֆինլանդիայում (2006—2009)։
2009 թվականի հունիսի 29-ին Նատալյա Գերմանը նախարարի Անդրեյ Ստրատանի առաջարկով նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ ու եվրոպական ինտեգրացիայի և Մոլդովիայի ու Եվրամիության միջև բանակցությունների գլխավոր միջնորդ։
2013 թվականի մայիսի 30-ին Նատալյա Գերմանը նշանակվել է փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար։
Կողմ է Մոլդովայի եվրաինտեգրմանը և դեմ է ՄՄ-ի ինտեգրմանը։ Կողմնակից է Մոլդովիայում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման արգելքին[1]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Новости NEWSru.com :: Молдавия приняла решение отказаться от российских телеканалов, которые занялись пропагандой «альтернативы евроинтеграции»
- ↑ «Президент Николае Тимофти наградил государственными наградами группу депутатов, членов правительства и высокопоставленных государственных служащих». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «Viceministrului Afacerilor Externe şi Integrării Europene, dnei Natalia Gherman, i-a fost conferit Ordinul Regal Steaua Polară». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 3-ին.